Որոնել
Արխիվ
27.06.2019  22:35

Մինսկ 2019. Մարմնամարզություն. Արթուր Դավթյանի, Վահագն Դավթյանի ու Արթուր Թովմասյանի փայլուն ելույթները որակավորումում

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում պայքարի մեջ մտան մարմնամարզիկները:

Այսօր տեղի ունեցան բազմամարտի և առանձին գործիքների որակավորման մրցումները: Բազմամարտում իրեն փայլուն դրսևորեց Արթուր Դավթյանը: Նա հավաքեց 83.231 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հետ մնալով միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկյուց: Նա, մասնավորապես, առաջ անցավ բազմամարտում օլիմպիական փոխչեմպիոն Օլեգ Վերնյաևից: Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը:

Բացի այդ, Արթուր Դավթյանը իրավունք ստացավ մասնակցելու երկու առանձին գործիքների վարժությունների եզրափակիչներին: Ազատ վարժությունում Արթուրը 8-րդն էր (14.200): Եզրափակիչ էին անցնում 6 մարմնամարզիկներ, բայց Արթուրից առաջ երեք ռուս մարմնամարզիկ կար, իսկ Եվրոպական խաղերի կանոնակարգով եզրափակչում մի երկրի միայն մեկ մասնակից կարող է լինել (առանձին գործիքների վրա): Այդ պատճառով, Դավթյանը իրավունք ստացավ մասնակցել եզրափակչին: Իսկ հենացատկում Դավթյանը 14.450 արդյունքով 5-րդն էր, և կիրակի կպայքարի ևս երկու մեդալների համար: Նշենք, որ նժույգի վրա վարժությունում Արթուր Դավթյանի արդյունքը 7-րդն էր, և նա այդ վարժությունում առաջին պահեստային է (կմասնակցի եզրափակչին, եթե իրենից առաջ անցած 6 մարզիկներից որևիցե մեկը հրաժարվի):

Օղակների վրա վարժությունում իրենց լավ դրսևորեցին Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը 14.500 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը, Թովմասյանը 14.400 արդյունքով վեցերորդն էր: Եզրափակիչին մասնակցելու իրավունք ստացավ Վահագն Դավթյանը, իսկ Թովմասյանը չի մասնակցի եզրափակչին միայն այն պատճառով, որ մի երկրից եզրափակչում չի կարող երկու ներկայացուցիչ լիներ: 

Այս վարժությունում Արթուր Դավթյանը 13.666 միավորով 10-րդն էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000