Որոնել
Արխիվ
27.06.2019  18:37

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բարսելոնան» ու «Վալենսիան» տրանսֆերային փոխանակում կատարեցին (PHOTO)

«Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» հետ երկու տրանսֆերներ կատարելու մասին:

Կատալոնական ակումբից «չղջիկներին» է միացել դարպասապահ Յասպեր Սիլլեսսենը: Հոլանդացու տեղափոխության դիմաց «բլաուգրանան» ստանալու է 35 միլիոն եվրո:

Հակառակ ուղղությամբ է մեկնել «Վալենսիաjի» հիմնական դարպասապահ Նետոն: Բրազիլացու համար «կապտանռնագույնները» վճարելու են 26 միլիոն եվրո: Եվս 9 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Սիլլեսենը «Վալենսիայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Նրա համար սահմանվել է 80 միլիոն եվրոյի հրաժարագին: Նետոն կատալոնացիների հետ նույնպես մինչև 2023 թվականի ամառը գործող համաձայնագիր է ստորագրել: 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 200 միլիոն եվրո է:

Հոլանդացին «Բարսելոնայում» էր խաղում 2016 թվականից: Երեք տարում նա 5 տիտղոս է նվաճել: Բրազիալցին «չղջիկներին» էր միացել 2017 թվականին` «Յուվենտուսից»: Ավարտված մրցաշրջանում նա դարձավ Իսպանիայի գավաթակիր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000