Մինսկ 2019. Ըմբշամարտ. Ֆրանգուլյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և իրավունք
ստացել պայքարել բրոնզե մեդալի համար
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում այսօր պայքարը շարունակում են ազատոճային ըմբիշները:
Մինչև 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Գեորգ Կոլիևին:
Այսպիսով, Ֆրանգուլյանը իրավունք ստացավ այսօր երեկոյան գոտեմարտել բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, որին Ֆրանգուլյանը շաբաթներ առաջ պարտվել էր Կիևի մրցաշարի եզրափակիչում: