Որոնել
Արխիվ
25.06.2019  22:00

«Լիոնի» նախագահ. «Նդոմբելեն ցանկանում է հեռանալ, դռները բաց են»

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն մտադիր է լքել ակումբը։

«Նդոմբելեն ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել։ Մենք սպասում ենք արժեքավոր առաջարկի։ Երբ նա լքի ակումբը՝ կսկսենք փոխարինող փնտրել։ Դեռ ոչինչ չի եղել, բայց դռները բաց են»,- Օլյասի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 22-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է գնել «Տոտենհեմը» 55 մլն եվրոյի դիմաց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000