Որոնել
Արխիվ
25.06.2019  17:58

Հայաստան, «Բարսելոնա», «Ռեալ». Երևան ժամանող իսպանացիների նախնական ցանկը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների առաջնության մասնակցելու նախապատրաստման համար:

Հուլիսի 2-10 Լաս Ռոզասում կայանալիք հավաքից հետո երեք ֆուտբոլիստներ չեն հայտնվելու վերջնական հայտացուցակում:

Սանտի Դենիայի գլխավորած թիմին ԻՖՖ-ն ներկայացրել է նրանց ակումբներով: Այդ 23 ֆուտբոլիստների թվում կան «Բարսելոնայի» ու «Ռեալի» 6-ական ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսն իրենց ակումբերի գլխավոր թիմերում հանդես գալու փորձ ունեն: Կատալոնական ակումբի ևս երեք սաներ ներկայացնում են այլ ակումբներ:

Հրավիրված ֆուտբոլիստները.

«Ատլետիկ Բիլբաո» – Օիան Սանսետ

«Ատլետիկո Մադրիդ» - Ռիկարդ Սանչես, Վիկտոր Մոլյեխո

«Բորուսսիա» Դ. – Սերխի Գոմես

«Բարսելոնա» - Խուան Միրանդա, Աբել Ռուսի, Ալեխանդրո Մարկես, Ալվարո Սանս, Ալեխանդրո Օրելյանա, Արնաու Տենաս

«Էսպանյոլ» - Վիկտոր Գոմես

«Մալագա» - Ալվարո Ֆերնանդես

«Մանչեսթեր Սիթի» - Էրիկ Գարսիա

«Սևիլյա» - Բրայան Խիլ

«Ռեալ Մադրիդ» - Վիկտոր Խուստ, Միգել Գուտիերես, Մարիո Խիլա, Անտոնիո Բլանկո, Մոհամեդ Մուխլիս, Սեզար Պինա

«Ռեալ Սոսյեդադ» - Անդրե Բարենեչեա

«Վալենսիա» - Ուգո Խիլամոն, Ֆերրան Տորրես


Հուլիսի 14-ին կայանալիք բացման խաղում Իսպանիան մրցելու է Հայաստանի հետ:

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000