Որոնել
Արխիվ
25.06.2019  16:55

«Յունիոր Սևանը» չի խաղա Բարձրագույն խմբում. ՀՖՖ-ն կրկին մերժել է

Ինչպես հայտնի է «Յունիոր Սևանը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի 2018/19 առաջնության չեմպիոն, սակայն Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու համար ակումբը չի ստացել արտոնագիր: Այդ առիթով ակումբը ՀՖՖ-ին դիմել էր դիմում-խնդրանքով որպեսզի բացառության կարգով արտահերթ կերպով ստանար արտոնագիր և առաջիկա մրցաշրջանում հանդես գար Բարձրագույն խմբում։

Սևանցիների մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՖՖ-ն մանրամասն ուսումնասիրություններից հետո որոշում է կայացրել մերժել խնդրանքը: «Յունիոր Սևանը» առաջիկա մրցաշրջանում չի կարող հանդես գալ Բարձրագույն խմբում:

«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում ՀՖՖ-ին, հարգում այդ որոշումը: Վստահ ենք, որ այն կայացվել է արդարության և ողջամտության սկզբունքներից ելնելով: Առաջիկա մրցաշրջանում մեր ակումբը կրկին հանդես կգա առաջին խմբի առաջնությունում և կրկին կպայքարի չեմպիոնության և բարձրագույն խմբում հայտնվելու համար»,- գրված է Առաջին խմբի չեմպիոնի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Յունիոր Սևանը» նաև հայտարարել է անվանափոխվելու մասին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000