Որոնել
Արխիվ
25.06.2019  16:48

«Յունիոր Սևանն» անվանափոխվեց

Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանը» հայտարարել է ակումբի անվանումը փոխելու մասին: Այսուհետ ակումբը կոչվելու է ՖԱ «Սևան», հայտնում է մամուլի ծառայությունը:

Մոտ օրերս կհստակեցվի Սևան քաղաքի մարզադաշտի աշխատանքների ավարտման ժամկետները և թիմն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա արդեն Սևան քաղաքում:

Առաջիկայում նաև «Սևանը» կհայտնի թիմում նոր համալրումների և թիմից հեռացած ֆուտբոլիստների մասին։

Հունիսի 27-ից թիմը կվերսկսի մարզումները` պատրաստվելով նոր մրցաշրջանին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000