Որոնել
Արխիվ
25.06.2019  15:10

Մալյակա. «Չէի կարող մերժել Արցախի հավաքականին. կինս հայ է»

Արցախում անցկացված չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունում Արցախի հավաքականի կազմում անսպասելիորեն հայտնվել էր Մոսկվայի «Սպարտակի» սան, Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան Դմիտրի Մալյական: Sport24.ru-ի հետ զրույցում ռուս 29-ամյա ֆուտբոլիստը բացատրել է իր ընտրության պատճառները:

- Ինչպե՞ս հայտնվեիք Արցախի հավաքականում

- Մրցաշրջանը սկսեցի Երևանի «Արարատում», բայց տարբեր պատճառներով մինչև վերջ չմնացի թիմում: Ձմռանն ինձ համար նոր ակումբ չգտա, սակայն ընտանիքիս հետ որոշեցինք Հայաստանում մնալ: Մեզ ամեն ինչ դուր է գալիս: CONIFA-ի մրցաշարում փորձում էի ցուցադրել ինձ, գիտեի, որ ֆուտբոլային աշխարհի շատ մարդիկ են լինելու: Դիտարկում եմ բոլոր տարբերակները, փորձում եմ նոր թիմ գտնել: Երբ զանգահարեցին Արցախի հավաքականից, առանց երկմտելու համաձայնվեցի: Առավելս ևս, որ կինս հայ է:

- Որտեղի՞ց է նա:

- Իջևանից: Ի դեպ, այնտեղ է ծնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մենք այդ փաստը չենք օգտագործում պարծենալու համար, սակայն երբեմն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսում են մեր հանդեպ այլ կերպ վերաբերվել, երբ ասում ենք, որ Իջևանից ենք: Արցախում շատ գեղեցիկ է, փողոցները մաքուր են, մարդիկ բարեհամբույր: Անմիջապես հիշում եմ պապիկիս խոսքերը, ով ասում էր, որ ԽՍՀՄ-ում բոլոր մարդիկ առողջ ու պարզ էին:

- Պադանիայի հավաքականի դարպասը խփած գոլը տոնեցիք ցուցադրելով Ստեփան Շահումյանին, ում արձանը տեղադրված է Արցախում:

- Ճիշտ է: Առաջին խաղից առաջ զբոսնում էի Ստեփանակերտով և տեղացիներին հարցրեցի, թե ում պատվին է կոչվել քաղաքը: Պարզվեց` Ստեփան Շահումյանի: Երեկոյան տեսա նրա արձանը և այն տպավորեց ինձ: Դրանից հետո նրա մասին կարդացի համացանցում: Մենք խաղում էինք հենց Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Այդ պատճառով որոշեցի գոլս այդպես տոնել, չնայած սովորաբար սիրտ եմ ցույց տալիս ընտանիքիս:

- Ի՞նչ գիտեիք Հայաստանի ու Արցախի մասին:

- Ճիշտ ասած ոչ շատ: Իհարկե, ինչ-որ բան լսել էի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մասին: Եկա այստեղ և շատ բան իմացա տեղացիներից: Այս տասնամյակների ընթացքում Արցախում շատ իրադարձություններ են եղել, այդ պատճառով Եվրոպայի առաջնությունոը մեծ իրադարձություն դարձավ:

- Եթե ապագայում հրավիրեն Հայաստանի ազգային հավաքական, կհամաձայնվե՞ք:

- Միայն կողմ եմ դրան: Առաջարկը կքննարկեի ընտանիքիս հետ: Հաճույքով կխաղայի նման բարձր մակարդակում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000