Որոնել
Արխիվ
25.06.2019  13:38

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել սկզբունքային խաղում

Հյուսիսային Ամերիկայի առաջնությունում (ԿՈՆԿԱԿԱՖ) ավարտվել են B խմբի հանդիպումները: Խմբի հաղթողի կոչման համար որոշիչ խաղում Հաիթին 2:1 հաշվով հաղթել է նույնպես 6 միավոր ունեցող Կոստա-Ռիկային:

Հաղթական գոլը գրանցվել է 81-րդ րոպեին, երբ գրոհին միացած եզրային պաշտպան Ալեքս Ջունիորի փոխանցումից հետո աչքի է ընկել Ջիմի-Բենդ Ալեքսիսը: «Արարատ-Արմենիայի» լատերալ Ալեքսը մասնակցնել է ամբողջ հանդիպմանը:

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն նույնպես ընդգրկված է եղել Հաիթիի հավաքականի մեկնարկային կազմում: Նա փոխարինվել է 63-րդ րոպեին:

Այսպիսվ, Հաիթին 9 միավորով դարձել է խմբի հաղթող և մտել «Ոսկե գավաթի» քառորդ եզրափակիչ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000