Որոնել
Արխիվ
25.06.2019  12:43

Նեյմարն անմիջապես ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերթական քայլն է կատարել «Բարսելոնա» վերադառնալու համար: Կատալոնական ակումբն ու բրազիլացին համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: 27-ամյա ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր է առաջարկվել, հայտնում է Sport.es-ը:

«Բլաուգրանան» պատրաստվում է Նեյմարին տարեկան 24 միլիոն եվրո վճարել: Հարձակվողը Փարիզում տարեկան 36 միլիոն է ստանում, սակայն անմիջապես ընդունել է աշխատավարձի 1/3 մասով նվազման գնալ: Մինչև 2017 թվականին Ֆրանսիա մեկնելը հարձակվողը մոտավորապես հենց այդքան էր վաստակում «կապտանռնագույնների» կազմում:

Բացի այդ, Նեյմարն ամբողջությամբ հրաժարվել է «Բարսելոնայի» դեմ դատական գործից, ըստ որի պահանջում էր 26 միլիոն եվրոյի պարգևավճար վճարել: Այդ գումարը նա պետք է ստանար ՊՍԺ տեղափոխվելուց անմիջապես առաջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000