Որոնել
Արխիվ
25.06.2019  10:27

Կոպա Ամերիկա. Չեմպիոնի ու ամենատիտղոսակրի խաղում որոշիչ դարձավ մեկ գոլը (VIDEO)

Հարավային Ամերիկայի գավաթի խմբային փուլում կայացան վերջին երկու հանդիպումները: Գործող չեմպիոն Չիլին մրցեց մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր թիմի` Ուրուգվայի հետ:

Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 82-րդ րոպեին: Խոնատան Ռոդրիգեսի փոխանցումից հետո գլխի հարվածով հաղթական գոլը խփեց Էդինսոն Կավանին:

Այդ հաղթանակի շնորհիվ Ուրուգվայը վաստակեց 7 միավոր ու դարձավ C խմբի հաղթող: Չիլին 6 միավորով գրավեց երկորրդ տեղը:

Խմբից երրորդ ուղեգրի համար պայքարող Ճապոնիայի և Էկվադորի միջև հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Եթե այդ թիմերից մեկը հաղթեր և նվազագույնը երեք միավոր ունենար, երրորդ տեղի մյուս թիմերի հետ հաշվարկում կկարողանար քառորդ եզրափակիչ մտնել:

Արդյունքում, Ճապոնիան մրցաշարում վաստակեց 2 միավոր, իսկ Էկվադորը` 1: Երկու թիմերն էլ դուրս մնացին հետագա պայքարից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000