Որոնել
Արխիվ
24.06.2019  23:54

Հովհաննիսյանը՝ Ղազախստանի առաջնության նախորդ տուրի խորհրդանշական հավաքականում (PHOTO)

Հայաստանի հավաքականի ու ղազախական «Ժետիսուի» եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտնվել է Ղազախստանի առաջնության խորհրդանշական հավաքականում, տեեկացանք sports.kz-ից։

«Հայ ֆուտբոլիստն ամբողջ եզրում աշխատում էր ինչպես շարժիչը։ Նրա անցումները մրցակցի պաշտպանների համար խնդիրներ էին առաջացնում»,- գրված է վերը նշված կայքում։

Հիշեցնենք, որ 15-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվելիս մրցեց «Կայրաթի» հետ (0-0): Կամոն ամբողջական հանդիպում անցկացրեց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000