Որոնել
Արխիվ
24.06.2019  21:58

«Խորհուրդ եմ տալիս բոլոր պորտուգալացիներին այցելել Երևան». «Արարատ-Արմենիայի» նորեկ

«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի նորեկ Անժելո Մենեզեսի հետ նոր թիմ տեղափոխվելու, նպատակների և իր կարիերայի մասին:

1. Շնորհավորում ենք "Արարատ-Արմենիա" տեղափոխվելու կապակցությամբ: Նախքան առաջարկն ընդունելը շա՞տ եք մտածել:

- Շնորհակալություն ինձ նման կերպով ընդունելու համար։ Սա իմ առաջին համագործակցությունն է Պորտուգալիայից դուրս, այնպես որ, իմ որոշումը եղել է շատ մտածված և կայացրել եմ այն ընտանիքիս և գործակալիս հետ քննարկելուց հետո:

2. Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին նախքան տեղափոխվելը:

- Ճիշտն ասած, ես քիչ բան գիտեի երկրի մասին: Սակայն հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ խոսելուց հետո շատ բան իմացա երկրի, քաղաքի և մշակույթի մասին, ինչը ստիպեց ինձ ավելի շատ հավանել առաջարկն ու ընդունել մարտահրավերը ։

3. Ինչպիսի՞ն է Ձեր առաջին տպավորությունը նոր թիմի մասին:

- Շատ լավ: Կարծում եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները հասնելու մեր նպատակներին։

4. Կոջոն եւ Օգանան նույնպես հանդես են եկել Պորտուգալիայում: Նրանց հետ խորհրդակցե՞լ եք մինչ որոշում կայացնելը:

- Այո, նախքան որոշում կայացնելը ես նրանց մի քանի հարց տվեցի երկրի ու ակումբի մասին։ Եվ՛ երկրի, և՛ակումբի մասին շատ լավ արձագանք տվեցին:

5. Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև նոր ակումբում:

- Իմ հիմնական նպատակն է օգնել թիմին հասնել առաջադրված բոլոր նպատակներին, ինչպես նաև փորձ ձեռք բերել։

6. Պորտուգալիայի առաջատար ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ եք խաղացել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում:

- Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում խաղացել եմ Անդրե Գոմեշի (Էվերթոն), Ժոաո Կանսելոյի (Յուվենտուս), Ժոաո Մարիոյի (Ինտեր Միլան), Իվան Կավալեյրոյի (Վուլվերհեմպտոն) և այլոց հետ:

7. Ո՞ր ֆուտբոլիստին եք երկրպագում:

- Ամենից շատ երկրպագում եմ Կրիշտիանու Ռոնալդույին։ Իսկ իմ դիրքում ամենասիրելի ֆուտբոլիստը Ռաֆայել Վարանն է:

8. Առաջին մարզումներից հետո, նոր խաղընկերներկց ո՞վ է ամենից շատ տպավորել:

- Բոլոր խաղացողները շատ լավ տպավորություն են թողել ինձ վրա՝ հիմնականում իրենց տաղանդի, խաղաոճի և իրենց նվիրվածության շնորհիվ:

9. Հայ ֆուտբոլիստներից ու՞մ եք ճանաչում:

- Հայ խաղացողներից ճանաչում եմ Գևորգ Ղազարյանին ու Հենրիխ Մխիթարյանին:

10. Հասցրե՞լ եք արդեն այցելել Երևանի տեսարժան վայրերը: Ո՞րն եք ամենից շատ հավանել:

- Երևանում ընդամենը երկու ժամ եմ անցկացրել, և դա բավարար էր քաղաքին սիրահարվելու համար։ Պարզապես ֆանտաստիկ քաղաք է: Խորհուրդ եմ տալիս բոլոր պորտուգալացիներին այցելել Երևան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000