Որոնել
Արխիվ
24.06.2019  20:58

Հերթական սկանդալը կանանց ֆուտբոլում. Կամերունի խաղացողները սպառնացել են չշարունակել հանդիպումը (VIDEO)

Ֆրանսիայում ընթանում է կանանց Աշխարհի առաջնությունը։

1/8 եզրափակչում Կամերունի ընտրանին 3-0 հաշվվ պարտվել է Անգլիային։ Խաղի ընթացքում, երբ անգլիացիները խփել են երկրորդ գոլը, եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել, բայց խաղի հիմնական մրցավարին VAR համակարգի աշխատակիցները հուշել են, որ խաղից դուրս վիճակ չի եղել և գոլը հաշվվել է։ Դա բարկացրել է Կամերունի ընտրանու ֆուտբոլիստներին և նրանք սպառնացել են չվերսկսել խաղը դաշտի կենտրոնից։ Մրցավարի և միմյանց միջև քննարկումներից հետո, այնուամենայնիվ, խաղը վերսկսվել է։

Հանդիպումից հետո նրանք բողոքել են, որ ռասիզմ է դրսևորվել, բայց այդ խոսքերը հերքել է կամերունցիների գլխավոր մարզիչ Ալեն Ջեֆումբան։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000