Որոնել
Արխիվ
24.06.2019  17:59

«Ռանդերսն» Էդգար Բաբայանի համար 2 միլիոն կրոն է առաջարկել, բայց մերժում ստացել

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանի հնարավոր տեղափոխությունը «Ռանդերս» դեռևս չի կայանա:

Դանիական այդ ակումբը «Հոբրոյին» 2 միլիոն կրոն (268 հազար եվրո) է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն  մերժում ստացել:

Bold.dk-հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմերը.

«Մենք պատասխանեցինք` շնորհակալություն, բայց ոչ: Մենք Էդգարին այնպես ցածր չենք գնահատում, ինչպես «Ռանդերսը»: Երկու տարբեր պատկերացումներ կան, թե նա որքան պետք է արժենա: Մենք «Ռանդերսից» գոհացնող առաջարկ չենք լսել, այնպես որ մերժեցինք այն:

Մենք գիտակցում ենք մեր տեղն ակումների հիերարխիայում: Մեր բոլոր ֆուտբոլիստների վաճառքի ենթակա են, եթե լավ առաջարկ ստանանք: Տեսնենք, թե հետո ինչ տեղի կունանա»,- ասել է Համմերը:

Հիշեցնենք, որ Բաբայանը «Ռանդերսի» սանն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000