Որոնել
Արխիվ
24.06.2019  17:45

Գևորգ Ղազարյանի տրանսֆերն առաջարկվել է 2 ակումբների. նրանցից մեկին հետաքրքրել է

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Կիպրոսում: Thema Sports-ից տեղեկանում ենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկվել է կիպրոսյան երկու ակումբների` «Ապոլլոնին» ու ԱԵԼ-ին:

Եվրոպա լիգայի նախորդ առաջնության խմբային փուլի մասնակից «Ապոլլոնը» հրաժարվել է այդ տարբերակից, իսկ ԱԵԼ-ը սկսել է լրջորեն դիտարկել այն:

Նշվում է, որ Լիմասոլ քաղաքի թիմի գլխավոր մարզիչ Դուշան Կերկեզին հետաքրքրել է այդ տաբերակը և ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:

Ավելի վաղ բուլղարական մամուլում լուրեր էր տարածվել, որ Ղազարյանը մոտ է «Արդա» ակումբ տեղափոխվելուն, սակայն Գևորգը հերքել է այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ պորտուգալական «Շավիշից» հեռանալուց հետո վինգերն ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000