Որոնել
Արխիվ
24.06.2019  12:34

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդին» խնդրել է արագացնել արդյունավետ ֆուտբոլիստի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարը «Սպորտինգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի համար:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդին խնդրել է հնարավորինս արագ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի նա թիմի հետ մասնակցի նախապատրաստական հավաքաներին, գրում է Record-ը:

Անգլիական ակումբը պորտուգալացու համար պայքարում է «Տոտենհեմի» հետ: Լոնդոնցիները նունիսկ մի փոքր առաջ են տրանսֆերային այդ մրցավազքում, սակայն նրանք կախված են Կրիստիան Էրիկսենի` «Տոտենհեմում» մնալու կամ հեռանալու որոշումից:

«Սպորտինգը» Ֆերնանդեշի համար 70 միլիոն եվրո է պահանջում, որը դեռ որևէ ակումբ պատրաստ չէ վճարել: Նրա համար տրանսֆերային պայքարից արդեն դուրս են եկել «Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն»:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Ֆերնանդեշը 33 խաղում դարձել է 20 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000