Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում` առաջարկելով մինչև 5000 եվրո
աշխատավարձ
Ֆուտբոլիստների համար աշխատանք փնտրելու միջազգային Futboljobs.com կայքում հայկական ակումբների մեկը հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշված է, որ Առաջին խմբի ակումբը փնտրում է հարձակվող և ձախլիկ կենտրոնական պաշտպան: Պահանջն է, որ տվյալ ֆուտբոլիստը նվազագույնը երրորդ դիվիզիոնում խաղալու փորձ ունենա:
Ակումբը պարտավորվել է ֆուտբոլիստին տնով, ուտելիքով և այլ անհրաժեշտ պայմաններով ապահովել:
Աշխատավարձը նշված է 2500-5000 եվրո: Գումարը կախված է լինելու ֆուտբոլիստի որակներից: