Որոնել
Արխիվ
23.06.2019  00:45

Հայտնի է` ինչու չի ավելանալու Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը

Ինչպես հայտնի է, 2019-20թթ. մրցաշրջանում Հայաստանի առաջնությանը մասնակցելու են 10 թիմեր: Սպասվում էր, որ դրան հաջորդող առաջնությունում (2020-21) այդ թիվը ավելի կմեծանար, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում մի քանի նոր ակումբներ են ստեղծվել, որոնք մասնակցելու են Առաջին խմբին և հետագայում կարող են միանալ Բարձրագույնին:

Այնուամենայնիվ, առաջնության թիմերի ապագա ընդլայնման վերաբերյալ ArmFootball.com-ի հարցին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ դա չի նախատեսվում մարզադաշտերի սակավության պատճառով:

«Այս պահին Բարձրագույն խմբում ունենք 10 թիմ: Զուտ միայն մարզադաշտերի պատճառով բոլոր թիմերին տեղավորելը լուրջ խնդիր է: Այդ 10 ակումբներից մեծամասնությունը սեփական մարզադաշտ չունեն:

Չնայած նրան, որ ՀՖՖ-ն չունի պարտավորություն, որպեսզի ակումբներին խաղադաշտերով ապահովի, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք չտուժեն»:

Բարձրագույն խմբի թիմերից ներկայումս սեփական մարզադաշտ ունեն միայն «Բանանցը», «Ալաշկերտը» և «Շիրակը»: «Փյունիկն» ունի սեփական մարզադպրոցի խաղադաշտը, սակայն նախընտրում է տնային հանդիպումներն այլ ստադիոններում անցկացնել: Մյուսներին տրամադրում է ՀՖՖ-ն կամ խաղում են նշված մարզադաշտերից մեկում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000