Որոնել
Արխիվ
22.06.2019  20:36

ՀՖՖ-ն փոխել է Հայաստանի առաջնության ֆորմատը

Հայաստանի առաջնության ֆորմատը փոխվել է, հաղորդում է ArmFootball-ի թղթակիցը։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ մեկնարկային երկու շրջաններից հետո, որոնցում կայանալու է 18 տուր, թիմերը, ըստ միավորների, բաժանվելու են 6/4 հարաբերակցությամբ։ 6-ը պայքարելու են չեմպիոնության համար, իսկ 4-ը մրցելու են Բարձրագույն խմբից դուրս չմնալու համար։ Առաջիկա մրցաշրջանում մեկ թիմ դուրս կմնա և հանդես կգա Առաջին խմբում և հակառակը՝ Առաջին խմբից՝ Բարձրագույն։

Բաժանվելուց հետո թիմերը 2 շրջան են անցկացնելու: Չեմպիոնության համար պայքարողներն առաջնությունում կանցկացնեն 28 խաղ: 18 խաղ հիմնական մրցաշարում, ապա 6 թիմերի միջև երկու շրջանով ընդհանուր 10 խաղ էլ չեմպիոնական պայքարում: Բարձրագույն խմբից դուրս չմնալու համար պայքարողները կանցկացնեն 24 հանդիպում (18+6): 

Հիշեցնենք՝ մինչև այս վերջին տեղում հայտնված թիմերը մնում էին Բարձրագույն խմբում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000