Որոնել
Արխիվ
22.06.2019  12:48

Դե Լիգտի տրանֆերը գնելու նոր ֆավորիտ կա

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Թուրինյան ակումբն արդեն բանակցում է հոլանդացու գործակալ Մինո Ռայոլայի հետ, տեղեկանում ենք gianlucadimarzio.com-ը:

Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը համաձայն է կարիերան շարունակել Թուրինում: Կողմերին մնում է համաձայնության հասնել ֆինանսական հարցերում:

Դրանից հետո «ծեր սինյորան» սկսելու է բանակցել «Այաքսի» հետ: Սպասվում է, որ ակումբները համաձայնության կհասնեն մոտ 70 միլիոն եվրո տրանսֆերային գնի շուրջ:

Ավելի վաղ Դե Լիգտին ձեռք բերելու ֆավորիտներ էր համարվում «Բարսելոնան», սակայն հոլանդացին իր գործակալի խորհրդով մերժեց կատալոնացիների համեմատաբար ցածր աշխատավարձով առաջարկը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000