Որոնել
Արխիվ
22.06.2019  15:28

«Գանձասարը» շարունակում է «թալանել» նախկին հետնապահներին

«Գանձասար-Կապանը» հայտարարել է ևս երկու նորեկների մասին: Կապանյան ակումբին են միացել «Արցախի» (արդեն անվանափոխվել է «Նոա») նախկին ֆուտբոլիստներ Հակոբ Համբարձումյանը և Էմիլ Եղիազարյանը:

Գործարքների մասին այլ տեղեկություն դեռ չկան: 22-ամյա եզրային պաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Բանանցին» և նա վերջին երկու տարիներին վարձավճարով էր խաղում «Արցախի» կազմում:  Ավարտված մրցաշրջանում Հովհաննես Համբարձումյանի կրտսեր եղբայրը մասնակցել է 18 հանդիպման:

21-ամյա եզրային հարձակվողը նույնպես «Բանանցի» սան է: Նա «Արցախին» միացել էր 2018 թվականի ձմռանը: Եղիազարյանն ավարտված մրցաշրջանում 28 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Նշված ֆուտբոլիստները դարձան «արջերի» 4-րդ ու 5-րդ նորեկները: Նախորդ երեքը նույնպես Հայաստանի ավարտված առաջնության հետնապահներից էին: «Արցախից» հրավիրվել էր կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը, իսկ «Արարատից»` Անդրանիկ Քոչարյանն ու Վարդան Արզոյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000