Որոնել
Արխիվ
22.06.2019  11:29

«Արթիկը» հաղթել է աղջիկների ամենամյա մրցաշարում (VIDEO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժինը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը (GOALS) կազմակերպել էին համատեղ մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի 8 մարզերի թիմեր։

Յուրաքանչյուր մարզի հաղթողը Երևանում մասնակցել է եզրափակիչ մրցաշարին։ Կազմվել է 2 խումբ․ յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Եզրափակիչ փուլի խաղերը հունիսի 21-ին կայացան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Շրջանաձև մրցակարգով խաղալուց հետո ձևավորվեց փլեյ-օֆ փուլը։ Ամենամյա մրցաշարի նոր հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկը», որին լավագույն եռյակում հաջորդեցին «Գորիսը» (Սյունիք), «Արենին» (Վայոց Ձոր)։

Մրցաշարը կայացավ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցությամբ։ Ստուգատեսն ունի 3 տարվա պատմություն, նախորդ հաղթողը «Գորիսն» է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000