Որոնել
Արխիվ
21.06.2019  15:28

Հայ հարձակվողը փորձաշրջան է անցնում «Մորդովիայում»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը հնարավոր է կարիերան շարունակի «Մորդովիայում»:

24-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում ռուսական այդ թիմում, տեղեկանում ենք matchtv.ru-ից:

Նախորդ մրցաշրջանի առաջին կեսն Արշակյանն անցկացրել է խորվաթական «Գորիցայում», իսկ գարնանը հանդես էր գալիս ռուսական «Ֆակելում»: Վերջինիս կազմում նա մասնակցել է 8 խաղի` միջինը խաղադաշտում անցկացնելով մոտ 30 րոպե:

Ամբողջ մրցաշրջանում նա գոլի հեղինակ չի դարձել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000