Որոնել
Արխիվ
21.06.2019  16:42

Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լևանտեի» հետ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը դարձել է «Լևանտեի» ֆուտբոլիստ:

18-ամյա կիսապաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, տեղեկանում ենք sportrbc.ru-ից:

Սևիկյանը երկու տարի առաջ է բնակություն հաստատել Իսպանիայում և սկսել մարզվել «Լևանտեի» ակադեմիայում: Այնուամենայնիվ, միայն 18 տարեկանը լրանալուց հետո է նա իրավունք ստացել պայմանագիր ստորագրել վալենսիական ակումբի հետ:

Նշենք, որ Սևիկյանը հանդես է գալիս Ռուսաստանի պատանեկան հավաքականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000