Որոնել
Արխիվ
21.06.2019  14:20

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայկ Իշխանյանը նոր թիմ ունի

«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը:

29-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում:

Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր:

Հայկ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:

«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000