Որոնել
Արխիվ
20.06.2019  17:44

«Փյունիկը» Եվրոպա լիգայի տնային խաղը կանցկացնի Գյումրիում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է մակեդոնական «Շկուպիի» հետ: Առաջին հանդիպումը նախանշված է Հայաստանում:

Երևանյան մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղը կայանալու է Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Շիրակը»:

Երևանյան թիմը հարկադրված է հյուսիսային մայրաքաղաք մեկնում: Ակումբի մարզադպրոցի խաղադաշտը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին, իսկ Երևանում այլ ազատ ստադիոն չեն գտել:

«Հանրապետական» ու «Բանանց-1» մարզադաշտերը ՀՖՖ-ն նախապատրաստում է Մ19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ Ավանի ակադեմիայում այդ օրը` հուլիսի 11-ին «Ալաշկերտը» Եվրոպա լիգայում ընդունելու է «Մակեդոնիա» թիմին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000