Մինսկի Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը լինելու է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզմեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ):
Այդ մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
2019 թ. Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Հայաստանն ունենալու է 37 մարզիկ 9 մարզաձեւում: Հայ մարզիկները ոչ թե միասին, այլ խումբ-խումբ են գնում մրցավայր: Բռնցքամարտիկներն արդեն այնտեղ են: