Որոնել
Արխիվ
20.06.2019  11:39

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» տնային խաղը կանցկացնի սակավաթիվ երկրպագուներով

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ԱԻԿ-ի հետ: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 9-ին նախանշված տնային խաղը կայանալու է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Այդ մարզադաշտը տեղավորում է 1428 հանդիսական: Դա նշանակում է, որ խաղին ներկա լինել ցանկացողների մեծ մասը չի կարող մարզադաշտից հետևել հանդիպմանը:

Սովարաբար երևանյան թիմերից շատերը եվրագավաթային տնային խաղերը անցկացնում են «Հանրապետական» մարզադաշտում, սակայն այս տարի դեռ այդպես չի լինի, որովհետև ՀՖՖ-ն ստադիոնը նախապատրաստում է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ընդունելուն:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնի պես սակավաթիվ երկրպագուներ կունենա նաև «Ալաշկերտը», որը Եվրոպա լիգայի առաջին փուլի «Մակեդոնիայի» դեմ տնային խաղը (հուլիսի 11) Ավանի ակաեդմիայում է անցկացնելու: Պատճառն այն է, որ «Նաիրի» մարզադաշտը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին:

Հավանական է, որ «Փյունիկը» Եվրոպա լիգայում մակեդոնական «Շկուպիին» կընդունի  (հուլիսի 11) ընդհանրապես Երևանից դուրս:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000