Որոնել
Արխիվ
19.06.2019  18:47

Բարսեղյանը դուբլով «Կայսարին» դուրս բերեց Ղազախստանի գավաթի եզրափակիչ (VIDEO)

Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Կայսարը» տանը մրցեց «Տոբոլի» հետ ու հաղթեց՝ 3-1։ Դիմակայության առաջին խաղում մրցակիցը 1 անպատասխան գոլ էր խփել։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 16-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 7-րդ րոպեին, դուբլ ձևակերպեց՝ 11 մետրանոցից խոցելով մրցակցի դարպասն ու եզրափակչի ուղեգիր պարգևելով իր թիմին։

Նշենք, որ եզրափակչում «Կայսարը» կպաղա «Ատիրաու» - «Օրդաբասի» զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1-1 հաշիվը, իսկ պատասխան խաղում, որն ընթացքի մեջ է, դեռ հաշիվը չի բացվել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000