Որոնել
Արխիվ
19.06.2019  16:22

Եվրոպա լիգա. Հայկական թիմերն իմացան երկրորդ փուլում իրենց մրցակիցներին

Կայացավ Եվրոպա լիգայի որակավորման երկորրդ փուլի վիճակահանությունը:

«Բանանցը» սերբական «Չուկարիչկիի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Մոլդե» (Նորվեգիա) – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողի հետ: Երևանում կկայանա պատասխան հանդիպումը:

«Փյունիկը» մակեդոնական «Շկուպիի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Առաջին խաղը կկայանա Հայաստանում:

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտն» առաջին փուլում Սկոպյեի «Մակեդոնիային» հաղթելու դեպքում կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) – «Միսլամի» (Մոլդովա) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում:

Երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 25-ին, իսկ պատասխանները` օգոստոսի 1-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000