Որոնել
Արխիվ
19.06.2019  10:35

Խամեսի տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շատ մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:

Իսպանական ու իտալական ակումբները գրեթե համաձայնեցրել են կոլումբացու տեղափոխությունը, գրում է gianlucadimarzio.com-ը:

«Աձուրին» վարձակալելու է 27-ամյա ֆուտբոլիստին` հետագայում ամբողջ տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ: Վարձակալության գումարը խոշոր է լինելու, սակայն դեռ հայտնի չէ որքան:

Հիշեցնենք, որ վերջին երկու մրցաշրջանները Խամեսը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000