Որոնել
Արխիվ
19.06.2019  12:42

Վարդան Մինասյան. «ԱԻԿ-ն ուժային ֆուտբոլ է դավանում»

«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` Չեմպիոնների լիգայում առաջիկա մրցակցի, թիմի պատրաստվածության և տրանսֆերների մասին:

- Ի՞նչ կասեք վիճակահանության արդյունքի մասին:

- Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին (ԱԻԿ, Շվեդիա), բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրոգավթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում:

- Թիմն ինչպե՞ս արձագանքեց, երբ իմացավ ում հետ եք մրցելու:

- Մեր տղաների հետ մի փոքր ավելի ուշ կզրուցենք մրցակից թիմի մասին: Հիմա ուսումնասիրում ենք նրանց և Բելառուսի ուսումնամարզական հավաքի ժամանակ մեր թիմին կներկայացնենք մրցակցի կազմը, թե ինչ սխեմայով են խաղում և ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեն:

- Ի՞նչ կասեք թիմի տրանսֆերների մասին, համալրումներ սպասվո՞ւմ են:

- Մի քանի խաղացողներ արդեն հեռացել են թիմից, որոնցից երկուսին ես կուզենայի տեսնել թիմում: Արդեն երկու նորեկներ ունենք, բայց աշխատում ենք ևս մի քանի ֆուտբոլիստ հրավիրել: Ակումբի մամուլի ծառայությունը շուտով կտեղեկացնի մեր տրանսֆերների մասին:

- Պատմեք ձեր առաջիկա անելիքների և նպատակների մասին:

- Մեկ շաբաթ է Հանքավանում մարզումներ ենք անցկացնում, որից հետո երկու օր հանգիստ ենք ունենալու Երևանում և մեկնելու ենք Բելառուս ուսումնամարզական հավաքի: Այնտեղ անցկացնելու ենք երեք ընկերական հանդիպում: Այժմ մեր հիմնական նպատակն առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000