Որոնել
Արխիվ
19.06.2019  12:16

Եվրագավաթներ. Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները երկրորդ փուլում

Այսօր կայանալու է եվրագավաթների ընտրական երկրորդ փուլերի վիճակահանությունները: Կրկին թիմերը բաժանվել են զամբյուղների, որոնց շնորհիվ հայտնի են նրանց հնարավոր մրցակիցները.

Ինչպես գիտեք, Չեմպիոնների լիգայի առաջին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ԱԻԿ-ի հետ: Երկրորդ փուլում նրան ավելի ուժեղ մրցակից կարող է բաժին հասնել: Հնարավոր մրցակիցներն են

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Սարաևո» (Բոսնիա) զույգի հաղթողը

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

ԱՊՕԵԼ (Կիպրոս)

«Վալուր» (Իսլանդիա) – «Մարիբոր» (Սլովենիա) զույգի հաղթողը

«Սուդավա» (Լիտվիա) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողը

 

Եվրոպա լիգայում հայկական երեք ակումբները «Փյունիկը» մակեդոնական «Շկուպիի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի հետևյալ թիմերից մեկի կամ զույգերի հաղթողի հետ.

«Շտուրմ» (Ավստրիա)

«Ուտերխտ» (Հոլանդիա)

«Յաբլոնեց» (Չեխիա)

ԱԵԿ (Կիպրոս) – Պետրոկուպ (Մակեդոնիա)

«Սենտ-Ջուլիա» (Անդ.)/«Եվրոպա» (Ջիբ.) – «Լեգիա» (Լեհաստան)


«Բանանցը» առաջին փուլում ուժերը չափելու է սերբական «Չուկարիչկիի» հետ: Նրա հնարավոր մրցակիցներն են.

«Զարյա» (Ուկրաինա)

«Ռոյալ Անտվերպեն» (Բելգիա)

«Մոլդե» (Նորվեգիա) – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա)

«Աբերդին» (Շոտլանդիա) – ՌՕՊՍ (Ֆինլանդիա)

«Մալմյո» (Շվեդիա) – «Բոլիմենա Յունայթեդ» (Հյս Իռլ.)/«Ռունավիկ» (Ֆար կղ.)

 

«Ալաշկերտը» մրցաշարում մեկնարկելու է Սկոպյեի «Մակեդոնիա» թիմի դեմ դիմակայությունով: Եթե Աբրահամ Խաշմանյանի թիմը հաջորդ փուլ անցնի, կհանդիպի հետևյալ մրցակիցներից մեկի հետ.

«Ստարսբուր» (Ֆրանսիա)

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)

«Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)

«Ստյաուա» (Ռումինիա) – Միլսամի (Մոլդովա)

Ռադնիկ (Բոսնիա) – Սպարտակ Տրնավա (Սլովակիա)


Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին, իսկ Եվրոպա լիգայինը` 15:00-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000