Որոնել
Արխիվ
19.06.2019  06:41

Կոպա Ամերիկա. Բրազիլիան չկարողացավ հաղթել Վենեսուելային, Պերուն ուժեղ էր Բոլիվիայից (VIDEO)

Կոպա Ամերիկայի A խմբի երկրորդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

Միմյանց հետ մրցեցին Բոլիվիան ու Պերուն, որտեղ հաղթեցին պերուացիները 3-1 հաշվով։

28-րդ րոպեին Մարսելո Մարտինսն առաջ մղեց Բոլիվիային, բայց, նախ Պաուլո Գերեյրոն հավասարեցրեց հաշիվը, 55-րդ րոպեին Ջեֆերսոն Ֆարֆանն առաջ մղեց իր թիմին, իսկ խաղավերջում՝ ավելացված 5-րդ րոպեին, Էդիսոն Ֆլորեսը Պերուի առավելությունն ավելի վստահ դարձրեց։

Տուրի մյուս խաղում դաշտի տերը՝ Բրազիլիայի ընտրանին մրցեց Վենեսուելայի հետ։

Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Գլխավոր մրցավար Խուլիո Բասկունյանը (Չիլի) տեսակրկնապատկերների օգնությամբ չհաշվեց բրազիլացիների 2 գոլերը։

Այսպիսով, Պերուի և Բրազիլիայի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Վենեսուելան 2 միավորով երրորդն է, իսկ Բոլիվիան դեռ իավոր չի վաստակել։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000