Որոնել
Արխիվ
18.06.2019  21:50

Ֆալկաո. «Եթե Արգենտինան պարտվում է մեղադրում են Մեսսին, հաղթում` կրկին դժգոհ են»

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է Արգենտինայի ընտրանու առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին քննադատության նոր ալիքը, որը բաձրացել է Կոպա Ամերիկայում այդ թիմերի միջև խաղից հետո: «Ալբիսելեստեն» պարտվել է 0:2 հաշվով:

«Եթե Մեսսին գոլ է խփում, անպայման ասում են. «Ինչո՞ւ երկու գոլ չխփեց»: Եթե գոլային փոխանցում է կատարում, կրկին դժգոհ են. «Ինչու շատ գոլային փոխանցում չկատարեց»:

Եթե նա լավ է խաղում, ասում են պաշտաններն էին թույլ: Եթե նա տուգանային հարվածով գոլ խփի, անպայման կասեն, որ պատը սխալ էին կանգնեցրել: Եթե Արգենտինան պարտվում է, մեղադրում են Մեսսիին:

Նման գին ես վճարում, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է Ֆալկաոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000