Որոնել
Արխիվ
18.06.2019  21:06

«Բորուսսիան» կարևոր պայմանագիր է կնքել

Դորտմունդի «Բորուսսիան» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Շվեյցարացու նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, իսկ նորի ժամկետը 2021 թվականի հունիսն է:

Գերմանական ակումբը նման քայլի է գնացել առաջին մրցաշրջանում 61-ամյա մասնագետի աշխատանքից շատ գոհ լինելու պատճառով: Բունդեսլիգայում «Բորուսսիան» գրավել է երկրորդ տեղը` չեմպիոն «Բավարիայից» հետ մնալով ընդամենը 2 միավորով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000