Որոնել
Արխիվ
19.06.2019  01:41

«Գրեթե անծանոթ թիմ է». Տարխանովը` վիճակահանության ու «Փյունիկում» փոփոխությունների մասին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության ու այլ թեմաների մասին: Երևանյան թիմը մրցելու է մակեդոնական «Շկուպիի» հետ:

Վիճակահանության մասին

«Դե, վիճակահանությունը վիճակահանությամբ: Մենք արդեն գիտեինք, թե ում հետ կարող ենք հանդիպել: Մեզ բաժին հասավ մակեդոնական թիմը: Գրեթե անծանոթ թիմ է։ Հիմա երևի կսկսենք տեղեկություն հավաքել այդ թիմի մասին, որպեսզի իմանանք, թե ինչպես են նրանք խաղում, և ինչպես խաղանք նրանց հետ»:

Թիմի մարզավիճակի մասին

«Մենք սկսել ենք աշխատել: Կարող եմ ասել, որ բոլորը բավականին լավ մարզավիճակում են, որովհետև մենք 4 օրվա ընթացքում 6 մարզում ենք անցկացրել, և բոլորը բավականին լավ տեսք ունեն: Երևում է, որ ավելորդ քաշ չեն հավաքել: Յուրաքանչյուրը մոտ 2 շաբաթ հանգստացել է, կարծում եմ` այդ ժամանակահատվածում անհնարին է կորցնել մարզական վիճակը: Կարծում եմ, որ այս պահին մեր ունեցած թիմը բավականին լավ տեսք ունի: Լարվածությանը դիմանում են, խնդիր չունեն»:

Նախապատրաստական փուլի մասին

«Դե, մենք հիմա ուսումնամարզական գործընթացի մեջ ենք, որպեսզի նրանք բարելավեն իրենց մարզավիճակը: Մենք շատ խաղացողներ ենք վերցրել, որպեսզի հետևենք նրանց, որովհետև ֆուտբոլիստների մեծ խումբ է հեռացել, և մենք ֆուտբոլիստներ ենք փնտրում: Թիմն արդեն համարյա կազմավորված է: 3 պաշտպաններ գալու են Սլովենիա ուսումնամարզական հավաքի: Մենք նոր հարձակվողի ենք գտել, բրազիլացի, բավականին լավ ֆուտբոլիստ է: Շատերը փորձաշրջան են անցնում, որից հետո որոշելու ենք, թե ով է մեզ հետ գալու: Մեզ հետ կգան 27 ֆուտբոլիստներ, որոնցից 3 դարպասապահ: Մյուսների վերաբերյալ էլ կորոշենք՝ պայմանագիր կնքում ենք նրանց հետ, թե` ոչ: Որոշների հետ արդեն պայմանագրեր ենք կնքել, այնպես որ թիմը ձևավորվում է»:

Էրիկ Վարդանյանի մասին

«Նորմալ, նա լավ մարզավիճակում է: Հաճույքով աշխատում է և լավ խաղում: Համենայն դեպս, մարզումների ժամանակ լավ տեսք ունի»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000