Որոնել
Արխիվ
19.06.2019  00:47

Վերջին հույսի առաջարկ. «Մանչեսթեր Յունայթեդն» all-in է գնում

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ուզում վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային և մտադիր է լուրջ քայլի գնալ նրան թիմում պահելու համար:

Dailymail.co.uk-ից տեղեկանում ենք, որ անգլիական ակումբը պատրաստվում է ֆրանսիացուն  շաբաթական մոտ 550 հազար եվրո աշխատավարձ վճարել (տարեկան` 28,5 միլիոն): Այդքան ներկայումս ստանում է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Ակումբն իրավունք ունի այն մեկ տարով երկարաձգել: Կիսապաշտպանի ներկայիս աշխատավարձը տարեկան մոտ 17 միլիոն եվրո է:

ՄՅՈւ-ն արդեն տրանսֆերային առաջարկ է ստացել Մադրիդի «Ռեալից», որը Պոգբային ձեռք բերելու գլխավոր ֆավորիտն է: Առաջարկված 100 միլիոն եվրոն չի գոհացրել անգլիացիներին: Ֆրանսիացու համար պայքարում է նաև «Յուվենտուսը», սակայն ֆուտբոլիստի նախընտրելի տարբերակն Իսպանիան է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000