Որոնել
Արխիվ
19.06.2019  00:27

Դե Լիգտը մերժեց «Բարսելոնային»

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը չի տեղափոխվելու «Բարսելոնա»: Հոլանդացու գործակալ Մինո Ռայոլան «կապտանռնագույններին» հայտնել է, որ նրանց առաջարկը մերժվել է, գրում է cadenaser.com-ը:

Կատալոնական ակումբը վերջին առաջարկը կատարել էր մի քանի շաբաթ առաջ և դրանից հետո այն չէր բարելավել: Վերջին պահին բանակցություններին միացել է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմուն, ինչպես դա արել էր Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի ժամանակ, սակայն Դե Լիգտն ասել է` եթե իր գործակալը դեմ է տվյալ պայմաններին, ուրեմն նա համաձայն է իտալացու հետ:

«Բլաուգրանան» վստահ է, որ պատճառը ֆինանսական է: 19-ամյա ֆուտբոլիստի համար ավելի բարձր աշխատավարձ է պահանջվել, քան Դե Յոնգի և դա հիմնավորվել է նրանով, որ Դե Լիգտն ավելի խոշոր առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Յուվենտուսից» ու «Բավարիայից»:

Քիչ հավանական է, որ «Բարսելոնան» նոր առաջարկ կկատարի հոլանդացուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000