Որոնել
Արխիվ
18.06.2019  22:54

Ըմբշամարտ. Մեդալային գոտեմարտերի ձախողում

Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացան մեդալային որոշիչ մի շարք գոտեմարտեր:

51 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում Արմեն Հարությունյանը 0-6 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Էդուարդ Նազարյանին ու վաղը կմրցի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ Էդուարդ Նազարյանը Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

48 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյան 6-2 հաշվով հաղթեց ուկրաինացի Անատոլի Կոտիկն և բրոնզե մեդալ նվաճեց: Հայ մյուս ըմբիշները ձախողվեցին:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Վարուժան Անտոնյան 0-8 հաշվով զջեց ռուս Արտյոմ Կոլեսնիկ: 65 կգ քաշային Արման Խաչիկյան - Դմիտրի Բոնկա (Բելառուս) գոտեմարտ ավարտվեց 1-5 հաշվով: Դա կրկին բրոնզե մեդալի պայքար էր:

80 կգ քաշային կարգում չեմպիոն դառնալու հնարավորություն ուներ Վիգեն Նազարյանը, սակայն նա եզրափակչում 0-3 հաշվով պարտվեց ռումինացի Վասիլե Կոյոցին:

110 կգ քաշայինների բրոնզե մեդալի պայքարում Ռազմիկ Քուրդյանը ջախջախիչ` 1-12 հաշվով զիջեց Միխայլո Վիշնևսկուն (Ուկրաինա):

Այսպիսով, Հայաստանը ներկայացնող ըմբիշները նվաճեցին միայն մեկ արծաթ ու մեկ բրոնզե մեդալ:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000