Որոնել
Արխիվ
18.06.2019  19:23

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Իսպանացի մարզիչը գլխավորեց «Լոռին»

«Լոռիի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը, հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականների եւ մեկ ֆիզիոթերապեւտի հետ, որոնց մասին կտեղեկացվի առաջիկայում:

Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին ներկայացրեց գլխավոր մարզչին, երկու կողմերը ստորագրեցին պայմանագիրը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000