Որոնել
Արխիվ
18.06.2019  17:50

Բալկանյան վիճակահանություն հայկական թիմերի համար. Հայտնի են «Փյունիկի», «Ալաշկերտի» ու «Բանանցի» մրցակիցները

Շվեյցարական Նյոնում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» առաջին փուլում կհանդիպի մակեդոնական «Շկուպպին», «Ալաշկերտի» առաջին փուլի մրցակիցը կլինի մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե» թիմը, իսկ «Բանանցը» հաջորդ փուլի ուղեգրի համար պետք է պայքարի սերբական «Չուկարիչկիի» հետ:

Որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին: «Փյունիկն» ու «Ալաշկերտը», ըստ վիճակահանության, առաջին հանդիպումները պետք է խաղան սեփական հարկի տակ, այնպես որ հնարավոր է փոխվի նրանց խաղերի օրը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000