Որոնել
Արխիվ
18.06.2019  15:44

«Հայերն իսպանացիների պես աճելու համար նույնպես արտասահման են գնում». Դել Բոսկե

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Երևանում հայ մարզիչների համար դասընթաց կարդալու համար եկել է Հայաստան: Մինչև այդ նա ասուլիս տվեց, որի ժամանակ խոսեց մի քանի թեմաների մասին:

- Ի՞նչ եք պատրաստվում պատմել հայ մարզիչներին: Նրանք ինչի՞ վրա պետք է աշխատեն համաշխարհային մակարդակի մասնագետներին հասնելու համար:

- Շատ բաների հետ է կախված: Պետք է լավ մասնագետներով շրջապատված լինեն, այդ թվում ֆիզպատրաստության լավ մարզիչներով: Օրինակ` Իսպանիայում ֆուտբոլիստները և մարզիչները հաճախ են արտասահման գնում աճելու համար: Հիմա նույնը տեսնում ենք Հայաստանում և դա լավ է:

- Այսօրվա դասախոսությունն ինչի՞ հետ է կապված լինելու:

- Ինչպես գիտենք մեծ փորձ ունենք և փորձում ենք այն փոխանցել ուրիշներին: Գիտենք, թե թիմերում ինչ հարցեր կարող են ծագել և ինչպես աշխատել ամենադժվար պահերին: Այդ ամենը կարող ենք փոխանցել հայ մարզիչներին: Այնպես չէ, որ նրանց դասեր ենք տալու, բայց լավ է, որ կարող ենք շփվել միմյանց հետ:

- Այսօր մարզիչների հետ խոսելո՞ւ եք ժամանակակից տակտիկական միտումների մասին: Եթե այո, կարո՞ղ եք 1-2-ն ընդգծել, որոնք կարևորում եք:

 - Ամեն ինչի մասին խոսելու ենք, ինչ-որ մեկ բանի վրա չենք կենտրոնանալու: Միտումներից կնշեմ այն ցուցադրած խաղը, որը Իսպանիայի հավաքականին օգնեց դառնալ աշխարհի չեմպիոն ու երկու անգամ Եվրոպայի չեմպիոն:

- Իսպանիայի հավաքականում ձեր նախկին ֆուտբոլիստներից մի քանինս օրերս մարզչական արտոնագիր ստացան: Նրանցից ո՞ւմ հետ հետ ամենամեծ հույսերը կապում մարզչի աշխատանքում հաջողության հասնելու առումով:

- Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հիմա դժվար է ասել, թե որ ֆուտբոլիստը լավ մարզիչ կդառնա: Ամեն մեկն իր առանձնահատկություններն ունեն:

- Ձեր նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը» մեծ գումարներ է ծախսել նորկեների վրա: Որքանո՞վ դա կնպաստի, որ թիմը կրկին հաջողությունների հասնի:

- «Ռեալը» շատ ուժեղ կազմ ունի, բոլոր ֆուտբոլիստներն անհատապես շատ բարձր մակարդակի են: Նորեկներն էլ լավ խաղացողներ են: Տեսնենք ինչ կստացվի:

- Արդյոք հնարավոր է ուժեղ հավաքական ունենալ առանց ուժեղ առաջնության: Ճի՞շտ եք համարում, որ երիտասարնդները գնան արտասահման, թե մնան և սեփական լիգան ավելի ուժեղ դարձնեն:

- Լավ լիգա ունենալը շատ կարևոր է հավաքականի համար: Իսպանիայում ուժեղ առաջնություն կա: Ապացույցը եվրագավաթներում վերջին տարիներին իսպանական թիմերի հաջողություններն են: Մեսսիի ու Ռոնալդուի պես ֆուտբոլիստներ էին խաղում Պրիմերայում, բայց դա վատ չէր իսպանացի ֆուտբոլիստների համար: Դա օգնում էր կատարելագործվել նրանց: Բացի «Բարսելոնայից», «Ռեալից» ու «Ատլետիկոյից» միշտ կան «Վալենսիայի», «Սևիլյայի», «Դեպորտիվոյի» ու «Վիլյառեալի» պես թիմեր, որոնք օգնել են լիգան բարձր մակարդակում պահել:

Իսկ եթե ֆուտբոլիստները նաև նույն ակումբներում են խաղում, դա նույնպես դրական ազդեցություն է ունենում:

- Տեսակրկնության համակարգին ինչպե՞ս եք վերաբերվում: VAR-ն օգնե՞ց ֆուտբոլի զարգացմանը, թե՞ դրանից կորոււմ է գրավչությունը:

- VAR-ն օգնում է, բայց միշտ էլ կարող են խնդիրներ ծագել: Հուսով ենք` ապագայում կլինեն ավելի արագ տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նվազացնել խաղային դադարները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000