Որոնել
Արխիվ
18.06.2019  15:12

Դել Բոսկե. «Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակները թիմին մոտեցրեց երազանքին»

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ներկայումս Հայաստանում է: Լրագրողների հետ զրույցում նա կիսվեց Հայաստանի հավաքականի մասին իր կարծքով:

- Հայաստանի հավաքականը երբեք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ չի մտել: Ի՞նչ պետք է անի, որ հասնի այդ նպատակի և ընդհանրապես գոնե մի փոքր նմանվի Իսպանիային:

- Հայաստանի հավաքականին շնորհավորում եմ վերջին երկու հաղթանակների կապակցությամբ, որովհետև դա մոտեցրեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում հանդես գալու այդ երազանքը:

- Դիտե՞լ եք Հայաստանի հավաքականի խաղերը: Ի՞նչ հեռանկարներ ունի թիմը:

- Ցավոք սրտի` չեմ դիտել, բայց շատ ուշադիր եմ եղել հաշվին: Այս երկու հաղթանակները մեծ բան տվեցին Հայաստանի հավաքականին: Այժմ հույսերը մեծ են, որ հաջողությունը հնարավոր կլինի զարգացնել: Այդ հաղթանակները հանգստացրեցին թիմին, հիմա արդեն կարելի է նրանից արդյունք պահանջել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000