Որոնել
Արխիվ
17.06.2019  13:13

Հենրիկ Լարսոնը գլխավորեց թիմ, որի երկրպագուները հարձակվել էին նրա որդու վրա

Շվեդ հռչակավոր նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը նշանակվել է «Հելսինգբորգի» գլխավոր մարզիչ:

47-ամյա մասնագետը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լարսոնը շվեդական այդ թիմը գլխավորել էր 2015-2016 թվականներին: Նա հրաժարական էր տվել, երբ թիմի ֆանատները հարձակվել էին նրա որդու վրա, ով այդ ակումբի ֆուտբոլիստն էր: Նրան ստիպել էին հանել թիմի մարզաշապիկը: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը նաև ասել էր, որ եթե ֆանատները նրա տուն գան, իր շներին քսի կտա նրանց վրա: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000