Որոնել
Արխիվ
17.06.2019  16:38

Record. «Ատլետիկոն» 120 միլիո եվրո է վճարելու 19-ամյա ֆուտբոլիստի համար

«Բենֆիկայի» ենթահարձակվող Ժոաու Ֆելիշը մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն: Պորտուգալական Record-ը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Մադրիդ, որտեղ պետք է պայմանագիր կնքել իսպանական թիմի հետ:

«Ատլետիկոն» տրանսֆերի համար վճարելու է 120 միլիոն եվրո: Հենց այդքան է կազմում պորտուգալացու հրաժարագինը: «Արծիվների» ղեկավարությունը հրաժարվել է որևէ զիջումների գնալ գնի նվազեցման հարցում:

Մադրիդում Ֆելիշի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում ենթահարձակվողը մասնակցել է 26 խաղի, որոնցում դարձել է 15 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000