Որոնել
Արխիվ
16.06.2019  19:40

«Տարխանովի հետ 1 հեռախոսազրույցը բավական էր, որ տեղափոխվեմ «Փյունիկ»». Բելով

Ռուս պաշտպան Անտոն Բելովն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» մամուլի ծառայությանն ակումբի նոր ֆուտբոլիստի կարգավիճակում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք ֆուտբոլիստի տեղափոխության մասին։

- Անտոն, ողջունում ենք նոր ակումբում: Կիսվիր տպավորություններով:

- Շնորհակալություն: Ամեն ինչ շատ լավ է: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին:

- Տեղափոխության մասին ի՞նչ կասես: Կա՞ հանգամանք, որը մեծ ազդեցություն ունեցավ կայացրածդ որոշման վրա:

- Չեմ թաքցնի, որ գլխավոր պատճառը գլխավոր մարզիչն է: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի և փորձառու մասնագետ է: Նրա հետ 1 հեռախոսազրույցը բավական էր որոշում կայացնելու համար: Ալեքսանդր Տարխանովը շատ հայտնի ֆուտբոլիստների է օգնել դառնալ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք նրանք հիմա կան: Երկրորդ պատճառը եվրագավաթներն են: Նախորդ տարի թիմը եվրագավաթներում մեծ քայլ է կատարել: Հավատում եմ, որ այս տարի մեզ կհաջողվի հաղթահարել նաև մյուս արգելքները:

- Իսկ Հայաստանի մասին ի՞նչ գիտես:

- Ես բավականին շատ հայ ընկերներ ունեմ և յուրաքանչյուրն էլ բավականաչափ գունեղ է պատմում Հայաստանի և Երևանի մասին: Նրանք շատ են հպարտանում իրենց հայրենիքով: Այդ ամենից ենթադրելով կարող եմ ասել, որ այստեղ իսկական հայրենասերներ են ապրում: Շատ բան գիտեմ Արարատ լեռան նշանակության մասին: Գիտեմ, որ Երևանը 2800 տարեկանից ավել է: Դա ապշեցնող է: Գիտեմ նաև, որ հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանից դուրս:

- Իսկ Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կասես: Երբևէ դիտե՞լ ես:

- Անկեղծ ասած մի քանի խաղ դիտել եմ այն բանից հետո, երբ իմացա, որ կարող եմ հայտնվել այստեղ: Ես հասկացա, որ ֆուտբոլն այստեղ զարգացման փուլում է: Այստես շատ լեգիոներներ են գալիս և առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Դա նույնպես որոշիչ հանգամանք եղավ ինձ մոտ ընտրություն կատարելիս:

- Թիմի մասին ի՞նչ կասես: Ինչպե՞ս տղաներն ընդունեցին քեզ:

Թիմը շատ ընկերասեր է: Ես դեռ ծանոթանում եմ նրանց հետ և կարող եմ ասել, որ բավականին հեշտ է ընթանում այդ գործընթացը, ինչի համար շատ շնորհակալ եմ տղաներին: Այստեղ ծանոթ տղաներ էլ կան. Եվգենի Կոբոզևը և Կառլեն Մկրտչյանը: Այնպես որ, ամեն ինչ հիանալի է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000