«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին
դիվիզիոնում
Կիսապաշտպան Դենիս Տալալայը, ով օրեր առաջ խզել էր պայմանագիրը Երևանի «Փյունիկի» հետ, կարիերան կշարունակի Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (Առաջին դիվիզիոն):
27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Տոմսկի «Տոմի» հետ, որը նախորդ առաջնությունն ավարտել է երրորդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ Տալալայը «Փյունիկին» էր միացել 2018/19 մրցաշրջանի կեսից և թիմի կազմում մասնակցել էր 14 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ: