Որոնել
Արխիվ
16.06.2019  00:58

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Իշխան Գելոյանը դարձավ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի թիմի ֆուտբոլիստ

Ռուսաստանի առաջնության նորեկ «Տամբովը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Իշխան Գելոյանի տեղափոխության մասին:

27-ամյա ֆուտբոլիստի հետ երկու տարվա ժամկետով պայմանագիր է ստորագրվել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նա «Տամբովին» միցանալու է ազատ գործակալի կարգավիճակով: 

Նախորդ մրցաշրջանում հայ խաղացողը հանդես էր գալիս Յարոսլավի «Շիննիկի» կազմում, որտեղ 31 խաղում 7 գոլ է խփել: Դա նրա կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է:

Նոր թիմում հարձակվողը հասցրել է մեկ ստուգողական խաղի մասնակցել ու գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000